Մի տարի առաջ ծանոթ մի կնոջ հանդիպեցի. աչքերը փայլում էին, ու ոտքերն անհամբերությունից պար գալիս:
-Բա իմացա՞ր, - շտապեց ինձ ուրախացնել, - էսօր գալու են, բեհ բերեն:
-Ի՞նչ, - զարմացա ես, - տունը վաճառո՞ւմ եք:
-Է՜, այ անհասկացող, աղջկաս եմ նշանում:
Չէ, ոնց պապանձվել էի, այդպես էլ պապանձված մնացի: Աղջիկը նոր էր ավարտել դպրոցը ու նոր էր ընդունվել բուհ:
(
Read more... )